Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ու խաղաղության երեք սկզբունքները համաձայնեցված են»․ Փաշինյան

10:24, երկուշաբթի, 30 հոկտեմբերի, 2023 թ.
«Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ու խաղաղության երեք սկզբունքները համաձայնեցված են»․ Փաշինյան

«Մեր պլանների մեջ է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր ստորագրելն ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, որքան էլ գիտակցում ենք՝ հեշտ չի լինելու»,- 2024թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ բնական հարց է առաջանում՝ որքանո՞վ է իրատեսական Ադրբեջանի հետ այդպիսի պայմանագիր ստորագրելը․ «Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ու խաղաղության երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են ու եթե կողմերը մնում են հավատարիմ դրանց, խաղաղության ու հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրումը դառնում է իրատեսական»։ Փաշինյանի խոսքով՝ սկզբունքները վերաբերում են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչմանը, Ալմաթիի հռչակագրի հիման վրա դելիմիտացիա իրականացնելուն, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը։

3857 | 1
Facebook