Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան պատրաստվում է Իսրայելին պատերազմական հանցագործ հայտարարել

19:18, շաբաթ, 28 հոկտեմբերի, 2023 թ.
Թուրքիան պատրաստվում է Իսրայելին պատերազմական հանցագործ հայտարարել

Թուրքիան պատրաստվում է Իսրայելին «պատերազմական հանցագործ» ճանաչել, ինչի մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Ելույթ ունենալով Ստամբուլում ի պաշտպանություն Պաղեստինի կայացած հանրահավաքում՝ թուրք առաջնորդն ասել է.«Մենք Իսրայելը կհայտարարենք` որպես ռազմական հանցագործ: Մենք պատրաստվում ենք դրան»:

Ստամբուլում Պաղեստինին աջակցող ցույցը, ըստ Էրդողանի, ներգրավել է մեկուկես միլիոն մարդու։

5927 | 1
Facebook