Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Արցախի իշխանությունները ընդամենը մեկ նախադասություն պետք է ասեն»․ Արման Աբովյան

12:54, շաբաթ, 21 հոկտեմբերի, 2023 թ.
«Արցախի իշխանությունները ընդամենը մեկ նախադասություն պետք է ասեն»․ Արման Աբովյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը 168TV-ի եթերում անդրադարձել է Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ տեղի ունեցած երեկվա բողոքի ակցիային։

«Ես սպասում եմ, որ Արցախի Հանրապետության իշխանությունները հասկանալի լեզվով հնչեցնեն այն, ինչ իրականում տեղի է ունենում։ Այսինքն՝ ժողովուրդ ջան, եկել եք, լավ եք արել, սակայն գումարները, որոնք պետք է ձեզ վճարվեն, ՀՀ իշխանությունը չի փոխանցել։ Ընդամենը այս նախադասությունը, վերջ»,- ասել է Աբովյանը։ Հարցին՝ իսկ դա ի՞նչ կփոխի, պատասխանել է․ «Կփոխի այն, որ Արցախի Հանրապետության ապալեգիտիմացման դրոշակակիրը ոչ թե Շահրամանյանն է, որը ստորագրել է փաստաթուղթ, որը փաստաթուղթ էլ չէ, այլ ՀՀ իշխանություններն են»։

Հիշեցնենք՝ արցախցիները երեկ իրենց դժգոհությունն էին արտահայտում Արցախի Հանրապետության լուծարման հրամանագրի, ինչպես նաև աշխատավարձերի և պետաշխատողների աշխատանքից ազատման վերաբերյալ։ Շահրամանյանը սոցիալական հարցերի վերաբերյալ պարզաբանում էր տվել նրանց, քաղաքական և այլ բնույթի հարցերին խոստացել անդրադառնալ առաջիկայում։ Ավելի ուշ մամուլում լուրեր տարածվեցին, ըստ որի՝ Սամվել Բաբայանն է դրդել արցախցիներին բողոքի ակցիա կազմակերպել Արցախի ներկայացուցչության դիմաց։

«Արցախի իշխանությունները ընդամենը մեկ նախադասություն պետք է ասեն»․ Արման Աբովյան
5504 | 0
Facebook