Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Սամվել Ալեքսանյանը տհաճ իրավիճակում է հայտնվել. «Հրապարակ»

09:18, ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2023 թ.
Սամվել Ալեքսանյանը տհաճ իրավիճակում է հայտնվել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Բոլոր իշխանությունների սրտի գործարար Սամվել Ալեքսանյանը, մեր տեղեկություններով, բավականին տհաճ իրավիճակում է հայտնվել։ Պարզվում է` նա տևական ժամանակ է՝ «Սամսունգ» ապրանքանիշի հեռախոսներ է Հայաստանից արտահանում Ռուսաստան: Հասկանալի է` զուգահեռ արտահանման մասին է խոսքը: Սակայն բանն այն է, որ այդ հեռախոսների լիցքավորման սարքերը հայտնվել են հատուկ արգելված ապրանքների ցանկում, և եվրոպական կառույցներն ուշիուշով հետևում են, որ դրանք Ռուսաստան չարտահանվեն: Դրանք ներառված են ՀՀ պետական մարմինների կողմից սահմանված երկակի նշանակության ապրանքների ցանկում, և դրանց արտահանումը կարող է Հայաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման առիթ հանդիսանալ։
     Սամվել Ալեքսանյանի ընկերությունը տևական ժամանակ փորձել է շրջանցել այս արգելքը, հարկային ծառայության իր կապերն է գործի դրել, սակայն մերժվել է: Նրան հուշել են, որ բանակցի «Սամսունգ» ընկերության ղեկավարության հետ և առաջարկի, որ Հայաստան ներկրվող հեռախոսների խմբաքանակում լիցքավորման սարքերը փաթեթավորվեն բուն ապրանքի տուփերի մեջ` դրանք սովորաբար առանձին են վաճառվում։ Ճարպիկ գործարարին հաջողվել է համոզել արտադրողին, սակայն կառավարության կողմից կրկին մերժում է ստացել․ վերևից ասել են` ռիսկային է, Արևմուտքը կիմանա` կզայրանա»:
     Մանրամասները՝ թերթի համարում:

26453 | 0
Facebook