Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Պատերազմի ժամանակ Սամվել Շահրամանյանը կապ է հաստատել Ադրբեջանի հետ ու անուններ հնչեցրել. «Ժողովուրդ»

09:12, չորեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2023 թ.
Պատերազմի ժամանակ Սամվել Շահրամանյանը կապ է հաստատել Ադրբեջանի հետ ու անուններ հնչեցրել. «Ժողովուրդ»

Արցախում 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սկսված ռազմական ագրեսիվ գործողությունների ընթացքում, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը կապվել է Ադրբեջանի ԱԱԾ պետի տեղակալի հետ։
     «Նա առաջարկել է շտապ դադարեցնել կրակը, և, որպես նորընտիր նախագահ, առաջարկել է՝ իր փոխարեն մեկ ուրիշ՝ ավելի ընդունելի մարդ մասնակցի բանակցություններին (գուցե իր ընտրությունն է հարձակման պատճառ դարձել), միայն թե Արցախի ցեղասպանությունը կանգնեցվի:

Իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ Սամվել Շահրամանյանը հնչեցրել է նաև կոնկրետ անուններ՝ առաջարկելով, որ ԼՂՀ իշխանության կողմից Սամվել Բաբայանը ներգրավվի բանակցություններում, սակայն ադրբեջանական կողմը նրան սուտասան և ապատեղեկատվություն տարածող է համարել՝ առաջարկելով Բաբայանին Հայաստան ուղարկել:
     Շահրամանյանն առաջարկել է նաև Վիտալի Բալասանյանի թեկնածությունը, սակայն ադրբեջանական կողմը նրա մասով էլ առաջարկել է ուղարկել Հայաստան և դատապարտել նրան: Սամվել Շահրամանյանի մյուս առաջարկների հետ չհամաձայնելով՝ ադրբեջանական կողմը պնդել է, որ իրենց պահանջները պետք է կատարվեն, պարզապես պետք է ստորագրել Արցախի Հանրապետությունը լուծարելու հայտարարությունը, և այդ դեպքում կրակը կդադարի, ու արցախցիները անվտանգ կապրեն իրենց տներում:

Շահրամանյանը բավարարել է առաջարկը ուժի սպառնալիքի տակ, փոխհամաձայնեցված տեքստը հանրայնացրել է, ինչի արդյունքում, իհարկե, կրակը դադարեց, բայց Արցախի Հանրապետությունը մի քանի օրվա ընթացքում ամբողջությամբ հայաթափվեց»:

Մանրամասները՝ թերթի համարում:

21683 | 4
Facebook