Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Անդրանիկ Թևանյանն ավագանու մանդատից կհրաժարվի. «Հրապարակ»

09:18, երեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2023 թ.
Անդրանիկ Թևանյանն ավագանու մանդատից կհրաժարվի. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Անդրանիկ Թևանյանի «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբում վերջին օրերին ակտիվ քննարկումներ են՝ վերցնե՞լ, թե՞ հրաժարվել ավագանու մանդատներից։ Ուրբաթ օրը որոշել են, որ պետք է վերցնեն, այդ մասին կհայտարարեն այսօր կամ վաղը։ Սակայն ինքը՝ Թևանյանը, կհրաժարվի ավագանու մանդատից: Նա կարծում է, որ ամոթ է՝ հրաժարվել պատգամավորի մանդատից, բայց վերցնել ավագանու մանդատը։ Իհարկե, այլ փաթեթավորում կտրվի, թե Թևանյանը, ըստ էության, իրագործել է ամբողջական իշխանափոխության իր ծրագրի առաջին փուլը` ՔՊ-ն Երևանում իշխանություն չունի, բայց պետք է շարունակել սկսած գործը՝ ավագանին քաղաքապետարանում կռիվ կտա իշխանության դեմ, ինքը` այլ ճակատում...»:

Մանրամասները՝ թերթի համարում:

3536 | 1
Facebook