Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գիտնականները «Մոնա Լիզայի» ևս մեկ գաղտնիք են բացահայտել

16:24, շաբաթ, 14 հոկտեմբերի, 2023 թ.
Գիտնականները «Մոնա Լիզայի» ևս մեկ գաղտնիք են բացահայտել

Լեոնարդո դա Վինչիի ամենահայտնի «Մոնա Լիզա» կտավի ներկի բաղադրության մեջ ֆրանսիացի գիտնականները հայտնաբերել են մի տարր, որը չի հայտնաբերվել նախորդ հետազոտություններում:

Դա կապարի օքսիդն (պլումբոնակրիտն) է։ Հավանաբար, նկարիչը կիրառել է այն, որպեսզի ներկը ավելի խիտ լինի և մի քանի անգամ ավելի արագ չորանա:

Գիտնականներն այս հայտնագործությունն արել են՝ կիրառելով ամենաժամանակակից տեխնիկան՝ սինքրոտրոնը, որում մասնիկները շարժվում են լույսի արագությանը մոտ արագությամբ։

Գիտնականները պնդում են, որ բացի Լեոնարդո դա Վինչիից, պլումբոնակրիտն օգտագործվել է հոլանդացի նկարիչ Ռեմբրանդտի կողմից XVII դարում:

9797 | 0
Facebook