Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Չպատճառաբանված որոշում. «Հրապարակ»

09:18, հինգշաբթի, 12 հոկտեմբերի, 2023 թ.
Չպատճառաբանված որոշում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը նախ անհիմն դիտողություն արեց Արմեն Աշոտյանին, թե` քաղաքական ելույթներ չունենաք, թեպետ Աշոտյանը դեռ բառ անգամ չէր արտաբերել, ապա բոլորովին չպատճառաբանված որոշում կայացրեց` 3 ամսով երկարաձգելով նրա կալանքի ժամկետը, չնայած մեղադրանք, որպես այդպիսին, չկա, և իրավաբանությունից հասկացող ու իր առաքելությանը փոքրիշատե հավատարիմ ոչ մի քննիչ ու դատավոր իրեն թույլ չէր տա նման ապացույցներով մարդուն կալանավորել, առավել ևս` ամիսներով պահել բանտախցում: Աշոտյանը, այնուամենայնիվ, քաղաքական ելույթ ունեցավ: Եվ նրա փաստարկված ու խելացի ելույթը, իսկ նման ելույթներ Հայաստանում հաշված մարդիկ կարող են ունենալ, ի ցույց դրեց հետապնդման քաղաքական բնույթը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

4328 | 1
Facebook