Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել թիմակիցներին. «Ժողովուրդ»

09:00, ուրբաթ, 06 հոկտեմբերի, 2023 թ.
Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել թիմակիցներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ Նիկոլ Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել թիմակիցներին: Հեռախոսային իրենց խմբում նա որոշ մտքեր է գրել, թե ինչ քարոզչություն է պետք այս օրերին շրջանառել, որպեսզի արցախցիների և հայաստանաբնակների զայրույթը ստեղծված իրավիճակում իրենցից հեռացնի:
     Ըստ այդմ, ՔՊ-ականները պետք է ֆեյքերի, ֆեյք կայքերի, անհասցե յութուբյան ալիքների, նաև քարոզիչների միջոցով տարածեն տեղեկություններ, որ 30 տարի արցախցիներին թալանել են Արցախի 3 նախագահները, և որ նրանց պետք է ունեզրկել, գումարը բաժանել արցախցիներին:
     Նույնիսկ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի՝ Բաքվի բանտերից հրապարակած կադրերը հետ չի կանգնեցնում իշխանական քարոզիչներին՝ իրականացնելու այդ առաքելությունը: Շատ մարդիկ ու ֆեյքեր ուղղորդված սրտիկներ են դնում այն կադրերի տակ, որոնք Բաքվի բանտերից հրապարակում են ադրբեջանցիները:

Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը ուղղորդել է իր թիմին՝ «հին երգը» երգեն, այն է՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են մեղավոր Արցախի կործանման համար, և հենց նրանցից պետք է պատասխանատվություն պահանջել: Եթե նրանք չհարստանային, Արցախը չէր ընկնի:

Այս նարատիվները տարածվում են սոցիալական բոլոր հարթակներում բոլոր հնարավոր ձևերով, որպեսզի արցախցիների մեջ առկա արմատական տրամադրությունները փոխվեն, և որևէ մեկը փողոց դուրս չգա և Նիկոլ Փաշինյանին պահանջներ չներկայացնի:

Մանրամասները՝ թերթի համարում:

8810 | 2
Facebook