Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ջնջում են հայկականության հետքը գրքերում` հաճոյանալով Ադրբեջանին ու Թուրքիային». Աննա Կոստանյան

23:00, չորեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2023 թ.
«Ջնջում են հայկականության հետքը գրքերում` հաճոյանալով Ադրբեջանին ու Թուրքիային». Աննա Կոստանյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նոր պետական չափորոշիչներով, նոր կրթական ծրագրով տպված պատմության նոր դասագրքի պատասխանատուներն այսօր շրջում են մեր մեջ ու դպրոցում նոր սերնդի ուղեղները լվանում նաև խմբագրված պատմությամբ, ջնջում են հայկականության հետքը գրքերում` հաճոյանալով Ադրբեջանին ու Թուրքիային։
     Ու էստեղ պետք է վերհիշել Հայաստանում մի քանի պատմաբան-պատմագետների, ում շնորհիվ այսօր այս դասագրքերը մեր երեխաներին պիտի նոր պատմություն հրամցնեն` առանց պատմական Արցախի, ճանաչելով այն Ադրբեջանի կազմում։ Դե Թուրքիային պիտի ցույց տան, չէ, որ 2013 թվականից տրված փողերն իզուր չեն վերցրել ու ծախսել։
     Լիլիթ Մկրտչյան, Ժաննա Անդրեասյան & co, mission completed?
     Առաջարկում եմ ծնողներին ֆլեշմոբ անել ու այրել այս դասագրքերը ու թույլ չտալ, որ իրենց երեխաներին խեղաթյուրեն թշնամական պետությունների թելադրած պատմական վերախմբագրված նյութերով, փչացնեն, դարձնեն ազգային արժեքներից զուրկ` անհայրենիք»։

Աղբյուրը` Աննա Կոստանյան
6009 | 0
Facebook