Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ազգային կոմիտեն կլուծարվի. «Հրապարակ»

09:42, չորեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2023 թ.
Ազգային կոմիտեն կլուծարվի. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Օրերս գրել էինք, որ վերջին պայքարը համակարգելու համար ձևավորված Ազգային կոմիտեում լուրջ տարաձայնություններ կան: Դա է պատճառը, որ պայքարն ընդմիջվեց, նաև մարեց: Ազգային կոմիտեի որոշ անդամներ պայքարի մարտավարության և ռազմավարության հետ կապված միմյանց հետ խորը տարաձայնություններ ունեն:
     Մոտ օրերս Ազգային կոմիտեն լուծարվելու է և Վազգեն Մանուկյանը Ազգային նոր կոմիտե է նախատեսում ձևավորել, որի կազմում չեն լինի ներկայիս կոմիտեի անդամների մեծ մասը: Կընդգրկվեն հիմնականում անկուսակցական, ապաքաղաքական անձինք, որոնց հետ Վազգեն Մանուկյանը կարծում է, որ պայքարը կհաջողի»:
     Մանրամասները՝ թերթի համարում:

7449 | 2
Facebook