Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Իրազեկման ակցիաներ՝ Երևանի բուհերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

11:40, երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2023 թ.
Իրազեկման ակցիաներ՝ Երևանի բուհերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանն ու մի խումբ քաղաքացիներ այս պահին իրազեկման ակցիաներ են իրականացնում Երևանի բուհերում․ «Խնդրում ու պահանջում ենք՝ ակտիվորեն մասնակցել պայքարին։ Այսօր՝ ժամը 19։00-ին, տեղի կունենա հանրահավաք՝ Հանրապետության հրապարակում։ Հրավիրում ենք՝ մասնակցել ու ձեր նպաստը բերել հայրենիքի փրկության գործին»,- ասաց Թևանյանը։ «Նիկոլի վարած քաղաքականությունը առաջին հերթին զոհ է դարձնում երիտասարդությանը, նրա բերած պատերազմը հազարավոր երիտասարդների մահվան պատճառ դարձավ, հիմա նույնն է տեղի ունենում, ու այն, ինչ սպասվում է, կարող է ավելի սարսափելի լինել։ Բոլորիս խնդիրն է՝ թույլ չտալ ՀՀ կործանում, թույլ չտալ Սյունիքի անկում, թույլ չտալ, որպեսզի Թուրքիան ու Ադրբեջանն իրենց ծրագրերն իրականացնեն Նիկոլի միջոցով»,- նշեց նա։

Իրազեկման ակցիաներ՝ Երևանի բուհերում
3986 | 3
Facebook