Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Արցախում համար 11 կտրոնով վաճառվող հացի գինը կկազմի 100 դրամ

19:55, երկուշաբթի, 18 սեպտեմբերի, 2023 թ.
Արցախում համար 11 կտրոնով վաճառվող հացի գինը կկազմի 100 դրամ

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը հայտարարություն է տարածել․

«Հարգելի՛ հայրենակիցներ

Այսօր կեսգիշերից (ժամը 24:00-ից հետո) Ստեփանակերտ քաղաքի հացի արտադրամասերից արդեն հնարավոր կլինի հաց ձեռք բերել համար 11 կտրոնով:

Պայմանավորված ալյուրի՝ հումանիտար ճանապարհով ներկրմամբ, տեղեկացնում ենք, որ համար 11 կտրոնով վաճառվող հացի գինը կկազմի 100 դրամ:

Ներկրված ալյուրը կտրամադրվի նաև շրջաններին, որտեղ ևս վաճառվող հացի արժեքը կլինի 100 դրամ:

Նույն ժամանակաընթացքում համար 9 և 10 կտրոններով հացի վաճառքը կիրականացվի Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծի նրբանցք 18 հասցեում գտնվող հացի արտադրամասից (платочный комбинат)՝ պահպանելով հացի՝ նախկինում սահմանված արժեքը (200դրամ)»։

12850 | 1
Facebook