Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Հանրապետական սփռման մրցույթում հաղթել է «Վիվառո մեդիա» ընկերությունը

19:42, կիրակի, 17 սեպտեմբերի, 2023 թ.
Հանրապետական սփռման մրցույթում հաղթել է «Վիվառո մեդիա» ընկերությունը

Վարկանիշային քվեարկության միջոցով հանրապետական սփռման մրցույթի հաղթող է ճանաչվել «Վիվառո մեդիա» ընկերությունը: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը սեպտեմբերի 15-ին նիստ էր գումարել: Օրակարգում Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման և լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթում մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկության եւ հաղթողի ընտրության հարցն էր։ Մասնակցության համար հայտ էր ներկայացրել երկու ընկերություն` «Հուսաբեր» ՓԲԸ–ն (Երկիր Մեդիա) եւ «Վիվառո մեդիա» ՍՊԸ–ն։

Հանձնաժողովի անդամները փակ քվեարկությամբ գնահատել են հանրապետական սփռման մրցույթի մասնակիցներին: «Հուսաբեր» ՓԲԸ–ն ստացել է 51, իսկ «Վիվառո մեդիան»` 73 միավոր:

11624 | 1
Facebook