Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ինձ հայտնի է, թե ռուսները քանի մլն դոլարով են Լաչինի միջանցքը հանձնել ադրբեջանցիներին»․ Արման Բաբաջանյան

10:24, հինգշաբթի, 07 սեպտեմբերի, 2023 թ.
«Ինձ հայտնի է, թե ռուսները քանի մլն դոլարով են Լաչինի միջանցքը հանձնել ադրբեջանցիներին»․ Արման Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն «Ա1+»-ի եթերում ասել է, որ իրեն հայտնի է՝ «ռուսները քանի միլիոն դոլարով են Լաչինի միջանցքը հանձնել ադրբեջանցիներին». «Էս ամեն ինչը ռուսների ուղղակի մասնակցությամբ է տեղի ունենում. նրանք դեռ անցյալ տարի դեկտեմբերին հարուցեցին մի իրավիճակ... էն ժամանակ Վոլկովն էր պատասխանատուն: Ինձ հայտնի է, օրինակ, թե քանի միլիոն դոլարով են ռուսներն այդ ճանապարհը հանձնել ադրբեջանցիներին»,- նշել է Բաբաջանյանը՝ հրաժարվելով ասել՝ ի՞նչ գումարի մասին է խոսքը:

Նախկին պատգամավորը խոսել է նաև Արցախի նախագահի հրաժարականի, առաջիկա ընտրությունների և սահմանային վերջին լարվածության մասին:

«Ինձ հայտնի է, թե ռուսները քանի մլն դոլարով են Լաչինի միջանցքը հանձնել ադրբեջանցիներին»․ Արման Բաբաջանյան
16376 | 2
Facebook