Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սեյսմոլոգը զգուշացնում է Ստամբուլում հզոր երկրաշարժի մասին

10:18, հինգշաբթի, 17 օգոստոսի, 2023 թ.
Սեյսմոլոգը զգուշացնում է Ստամբուլում հզոր երկրաշարժի մասին

Ստամբուլի մերձակայքում 7,0 և ավելի մագնիտուդով երկրաշարժի հավանականությունը գերազանցում է 60%-ը. ասել է առաջատար թուրք սեյսմոլոգ Նաջի Գյորյուրը։

«Ավարտին է մոտենում 30-ամյա այն ժամանակահատվածը, որի ընթացքում Ստամբուլի շրջանում 7,0 և ավելի մագնիտուդով նոր երկրաշարժ է կանխատեսվում։

Ավելի վաղ մենք բազմիցս զգուշացրել ենք, որ մինչև 2029 թվականը տարածաշրջանում սպասվում է ոչ պակաս ուժգնությամբ երկրաշարժ, քան 1999 թվականի օգոստոսի 17-ի Մարմարա ծովում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը։ Դրա հավանականությունն առնվազն 64 տոկոս է, իսկ Ստամբուլը պատրաստ չէ նման երկրաշարժի»,- փորձագետի խոսքերն է մեջբերում TV-100-ը։

5941 | 0
Facebook