Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ցասման օջախներ ավելի շատ են լինելու». Հայկ Մամիջանյան

10:48, հինգշաբթի, 10 օգոստոսի, 2023 թ.
«Ցասման օջախներ ավելի շատ են լինելու». Հայկ Մամիջանյան

«Ինձ համար միշտ բարդ է՝ պատերազմի մասնակիցների քաղաքական, հասարակական գործունեությանը գնահատական տալը, բայց իրենց մոտեցումը, թե՝ չի կարելի տալ Փաշինյանի անունը, որ իրենք ապաքաղաքական են և այլն, ինձ համար անընկալելի է: Նմանօրինակ ցասման օջախներ գնալով ավելի շատ ու ավելի հաճախ են ծագելու»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքը բացելու պահանջով «Խաչակիրներ» ջոկատի անդամների բողոքի ակցիային՝ Կառավարության շենքի մոտ: Նրա խոսքով՝ առաջիկայում լինելու են քաղաքական տարբեր ընդվզումներ, ինչից Փաշինյանը մահու չափ վախենում է:

«Ցասման օջախներ ավելի շատ են լինելու». Հայկ Մամիջանյան
7195 | 0
Facebook