Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

«Եթե ԲՐԻՔՍ-ի արժութային նախագիծը կյանքի կոչվի, դոլարի տիրապետությունը լրջորեն կվտանգվի». Գարեգին Պետրոսյան

19:36, շաբաթ, 08 հուլիսի, 2023 թ.
«Եթե ԲՐԻՔՍ-ի արժութային նախագիծը կյանքի կոչվի, դոլարի տիրապետությունը լրջորեն կվտանգվի». Գարեգին Պետրոսյան

«Այլընտրանք» ՀԿ համանախագահ, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսական աղբյուրների հաղորդմամբ, ԲՐԻՔՍ-ի նախատեսվող նոր արժույթը կցված է լինելու ոսկու ստանդարտին։ Այդ մասին պաշտոնապես կհայտարարվի օգոստոս ամսին։
     Եթե ԲՐԻՔՍ-ի արժութային նախագիծը կյանքի կոչվի, դոլարի տիրապետությունը լրջորեն կվտանգվի, քանի որ նոր արժույթով կսկսվի իրականացվել աշխարհի մեծ մասում ընթացող ապրանքաշրջանառությունը։ Խոսքը վերաբերում է թե աշխարհի բնակչության մեծամասնությանը, թե նվազագույնը` Համաշխարհային ՀՆԱ-ի կեսին, որն արձանագրում է աճի սրընթաց միտումներ»։

5427 | 0
Facebook