Խնդրում ենք սպասել...

Միջազգային

OceanGate-ը դադարեցրել է հետազոտական բոլոր ​​աշխատանքները

21:30, հինգշաբթի, 06 հուլիսի, 2023 թ.
OceanGate-ը դադարեցրել է հետազոտական բոլոր ​​աշխատանքները

Ատլանտյան օվկիանոսում «Տիտան» սուզանավի վթարից հետո ամերիկյան OceanGate մասնավոր ընկերությունը հայտարարել է ամբողջ հետազոտական ​​և առևտրային գործունեությունը դադարեցնելու մասին, ասվում է նրա կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
     «Տիտան» զբոսաշրջային սարքն անհետացել է հունիսի 18-ին խորտկված «Տիտանիկ»-ի մոտ իջնելու ժամանակ, որն էլ իր հերթին խորտակվել է Հյուսիսային Ատլանտյան օվկիանոսում 1912 թվականին և գտնվում է 3,8 կիլոմետր խորության վրա։ Բատիսկաֆի հետ կապը, որի մեջ 5 մարդ է եղել, անհետացել է սուզվելուց 2 ժամ չանցած։ 4 օր անց փրկարարները հայտնաբերել են սարքի բեկորներ` դեպի ներս ուղղված պայթյունի հետքերով: Կառույցի բեկորները, ինչպես նաև անձնակազմի անդամների ենթադրյալ մնացորդները, ավելի ուշ ջրի երես են հանվել։

4018 | 0
Facebook