Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կլիմտի «Հովհարով տիկինը» վաճառվել է աճուրդում՝ սահմանելով նոր ռեկորդ

23:18, երեքշաբթի, 27 հունիսի, 2023 թ.
Կլիմտի «Հովհարով տիկինը» վաճառվել է աճուրդում՝ սահմանելով նոր ռեկորդ

Գուստավ Կլիմտի «Հովհարով տիկինը» աճուրդում վաճառվել է 86,092,340 եվրոյով՝ սահմանելով Եվրոպայում երբևէ վաճառված ամենաթանկ նկարի նոր ռեկորդ։

Դեռ հայտնի չէ, թե ով է ձեռք բերել նկարը, որը վերջին 29 տարիներին գտնվում էր մեկ ընտանիքի ձեռքում։

«Հովհարով տիկինը» համարվում է Կլիմտի լավագույն գործերից մեկը և ենթադրվում է, որ նրա կարիերայի վերջին դիմանկարն է։ Նա այն նկարել է 1917-1918 թվականներին՝ 55 տարեկանում, իր հանկարծակի մահից մի քանի ամիս առաջ։
     Մինչ այդ, Եվրոպայում երբևէ աճուրդի հանված ամենաթանկ արվեստի գործը Ալբերտո Ջակոմետտիի բրոնզե քանդակն էր «Քայլող մարդը I»-ը, որը վաճառվեց 65 միլիոն ֆունտով (76 միլիոն եվրո):

7290 | 0
Facebook