Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Նոր iPhone-ները կունենան հեշտ փոխարինվող մարտկոցներ

01:44, չորեքշաբթի, 21 հունիսի, 2023 թ.
Նոր iPhone-ները կունենան հեշտ փոխարինվող մարտկոցներ

Եվրոմիությունը նոր օրենք է ընդունել, որը սմարթֆոն արտադրողներից պահանջում է սարքերը հագեցնել փոխարինելի մարտկոցներով։ Նոր կանոնները նաև պահանջում են գաջեթների մարտկոցները նախագծել այնպես, որ օգտագործողների կողմից փոխարինման գործընթացը հնարավորինս հեշտ լինի։ Մեր օրերում շատ սմարթֆոններ, այդ թվում՝ iPhone-ն ու Galaxy-ն, ունեն չփոխարինվող մարտկոցներ։

Միաժամանակ հաղորդվում է, որ Apple-ը մոտ ապագայում կթողարկի սմարթֆոն, որը կպարծենա նման հնարավորությամբ։ Եվ դա ոչ թե ապրանքանիշի արժանիքն է, այլ ԵՄ-ի օրենքների:

Հիշեցնենք, որ եվրոպական նոր օրենքը ուժի մեջ կմտնի մի քանի տարի անց։

9688 | 0
Facebook