Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Քննությունից հեռացվելու 6 դեպք ունենք». նախարարը՝ միասնական քննություններին արձանագրված խախտումների մասին

17:18, չորեքշաբթի, 14 հունիսի, 2023 թ.
«Քննությունից հեռացվելու 6 դեպք ունենք». նախարարը՝ միասնական քննություններին արձանագրված խախտումների մասին

«Այս պահի դրությամբ քննությունից հեռացվելու 6 դեպք է գրանցվել, դիմորդների մոտ հայտնաբերվել են տեխնիկական միջոցներ: Ունենք ևս 8 դիմորդներ, որոնք բժշկական տեղեկանք ներկայացնելու փորձեր են արել: Իհարկե, մեր երեխաները շատ հնարամիտ են, ես չեմ բացառում, որ տեխնիկական միջոցներից օգտվելու ձևեր են գտնում, որոնք բացահայտելու կարիք կունենանք, բայց ուզում եմ ասել, որ վերահսկողությունն իրականացնում ենք համատեղ ջանքերով»- ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Կրթության նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա նշեց, որ երբեմն այդ կեղծիքում ներգրավված են լինում կրթական հաստատությունների աշխատակիցները: «Ես նկատի ունեմ 9-րդ դասարանների ավարտական քննությունների պարագայում ուսուցիչներին: Մենք ուսուցիչների էթիկայի վարքականոն ենք սահմանել, որտեղ նման դեպքերով առաջիկայում պատրաստվում ենք շատ լուրջ գործընթացներ իրականացնել»,-ասաց նախարարը:

2599 | 0
Facebook