Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Որպես Աշոտ Փաշինյանի ուսուցիչ՝ ներողություն եմ խնդրում տիկին Գայանեից». Աշոտ Բլեյան

10:30, ուրբաթ, 09 հունիսի, 2023 թ.
«Որպես Աշոտ Փաշինյանի ուսուցիչ՝ ներողություն եմ խնդրում տիկին Գայանեից». Աշոտ Բլեյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի որդու և զոհված զինծառայողի մայր Գայանե Մարտիրոսյանի հետ կապված միջադեպին, ասել է. «Իմ խոնարհումը, ներողությունը՝ որպես Աշոտ Բլեյան, որպես Աշոտի ուսուցիչ... Էլ ի՞նչ ուսուցիչ, եթե էդ բանի մեջ իր թերությունները չի տեսնում»,- ասաց նա: Բլեյանը չցանկացավ երկար խոսել միջադեպի մասին. «Աշոտն ինձ օտար մարդ չէ, կուզեի էդ խոսակցությունը, եթե ինքն ուզենար, առանձին ունենայի իր հետ: Մեղադրող տոնով ինձ համար շատ դժվար է հանդես գալ»:

«Որպես Աշոտ Փաշինյանի ուսուցիչ՝ ներողություն եմ խնդրում տիկին Գայանեից». Աշոտ Բլեյան
7048 | 1
Facebook