Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բերում-բերում եք նոր ավտոբուսները, բայց վիճակը նույնն է մնում». Ն. Ղալեչյան

22:06, երեքշաբթի, 30 մայիսի, 2023 թ.
«Բերում-բերում եք նոր ավտոբուսները, բայց վիճակը նույնն է մնում». Ն. Ղալեչյան

Լրագրող Նարինե Ղալեչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի քաղաքապետարան, նորից եմ գրում, հետևեք 29 համարի երթուղու չվացուցակին: Մարդիկ Ավանի կանգառում այսօր էլ շուրջ կես ժամ սպասեցին տրանսպորտին: Բերում-բերում եք նոր ավտոբուսները, բայց վիճակը նույնն է մնում: Տիգրան Ավինյան, ասում էիք՝ աշխատանքային պիկ ժամերին ավտոբուսները կանգառ կմոտենան գոնե 5-10 րոպեն մեկ, ի՞նչ եղավ խոստումը: Նորից անցնե՞նք տաքսիների, փոշմանե՞նք, որ որոշեցինք տրանսպորտից օգտվել:
     Ուշացած գալիս են քիչ չի ու հրահանգում՝ հետ գնացեք: Ներսում այլևս մի ոտքի տեղ չի մնում:
     ՀՀ ոստիկանություն, ի վիճակի ե՞ք իրար վրա նստած մարդ տեղափոխող տրանսպորտներին տուգանել»:

3650 | 0
Facebook