Խնդրում ենք սպասել...

Համացանց

ԱՀ ԿԳՄՍ-ն հորդորում է «Վերջին զանգ»-ի միջոցառումներն անցկացնել զուսպ, առանց ավելորդ շքեղությունների

18:24, ուրբաթ, 19 մայիսի, 2023 թ.
ԱՀ ԿԳՄՍ-ն հորդորում է «Վերջին զանգ»-ի միջոցառումներն անցկացնել զուսպ, առանց ավելորդ շքեղությունների

ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը հաղորդագրություն է տարածել. «Հարգելի՛ հայրենակիցներ
     Ս.թ. մայիսի 26-ին (5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում) և 27-ին (6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում) Արցախի Հանրապետության բոլոր դպրոցներում կավարտվեն պարապմունքները և 9-րդ ու 12-րդ դասարանցիների համար կհնչի վերջին զանգը:
     Վերջին զանգի արարողությունը յուրաքանչյուր դպրոցականի կյանքում ամենահիշարժան ու հուզիչ դրվագն է: Եվ, չնայած այսօր մեր երկիրն ու հասարակությունն ապրում են անչափ ծանր ժամանակներ, ոչինչ չպետք է խանգարի մեր պատանիներին՝ վայելելու իրենց կյանքի ամենակարևոր պահերից մեկը:
     Այդուհանդերձ, Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունը հորդորում է՝ Վերջին զանգին նվիրված միջոցառումներն անցկացնել օրվա խորհրդին համահունչ՝ զուսպ, մանկավարժին և սովորողին վայել, առանց ավելորդ շքեղությունների»:

2786 | 0
Facebook