Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ-ում 2022-23 ուստարում հիմնական դպրոցը կավարտեն շուրջ 35.300, ավագ դպրոցը` 19.900 սովորողներ

15:12, չորեքշաբթի, 17 մայիսի, 2023 թ.
ՀՀ-ում 2022-23 ուստարում հիմնական դպրոցը կավարտեն շուրջ 35.300, ավագ դպրոցը` 19.900 սովորողներ

Հայաստանում այս տարի հիմնական դպրոցը կավարտեն շուրջ 35300, իսկ 12–րդ դասարանը` շուրջ 19900 սովորողներ։ Այս մասին հրավիրած ասուլիսում հայտնել է ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։

Նա տեղեկացրել է, որ վերջին դասը կանցկացվի մայիսի 26–ին` հնգօրյա աշխատանքային ռեժիմի դեպքում և մայիսի 27–ին ` վեցօրյա աշխատանքային ռեժիմի դեպքում։

«Վերջին դասը պետք է դիտարկել որպես ուսումնական գործընթացն ամփոփող, այլ ոչ թե շատ ավելի ծավալուն միջոցառում։ Դպրոցներում բոլոր գործընթացները պետք է կազմակերպվեն այնպես, որպեսզի սովորողների, ծնողների և ուսուցիչների համար լրացուցիչ հոգսեր և ծանրաբեռնվածություն չառաջանա»,–նշել է նա։

1523 | 0
Facebook