Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Աշխարհում մարդու իրավունքների վիճակը 2022-2023» զեկույցը, որտեղ ներկայացված են 156 երկրների վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքները։
Հայաստանի մասին զեկույցը փաստում է, որ ոչ մի առաջընթաց չի գրանցվել 2020 թվականի հայ-ադրբեջանական զինված հակամարտության ընթացքում և դրանից անմիջապես հետո կատարված պատերազմական հանցագործությունների և այլ հանցագործությունների հետաքննության հարցում՝ համաձայն միջազգային իրավունքի, գրում է «Ազատություն»-ը։
Անդրադառնալով հանքարդյունաբերության օրենսդրությունում կատարված փոփոխություններին, նշվում է, որ ավելի են հեշտացրել՝ շրջանցելու համար հանրային դիմադրությունն ու բնապահպանական մտահոգությունները։
Շրջակա միջավայրի պաշտպանության ենթաբաժինը զեկույցը վերնագրել է «բնապահպանական անկում»՝ փաստելով, որ հունիսի 18-ին խորհրդարանը փոփոխություններ է կատարել հանքարդյունաբերության օրենսդրությունում, ինչը հեշտացնում է շրջանցել հանրային դիմադրությունն ու բնապահպան մտահոգությունները՝ թույլ տալով հանքարդյունաբերության ծրագրերի իրականացում՝ չնայած բողոքի ցույցերին։
Տեղի բնապահպանական ակտիվիստները մտահոգություն են հայտնել, որ նոր օրենքը ծառայում է կառավարության մտադրությանը՝ վերսկսելու Ամուլսարի ոսկու հանքի ծրագիրը, որը դադարեցվել էր բնապահպանական և այլ մտահոգությունների և քաղաքացիական հասարակության բողոքի ցույցերի պատճառով։