Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նորավանում ու Հացավանում հաղթել է ՀՀԿ-ն

00:48, երկուշաբթի, 27 մարտի, 2023 թ.
Նորավանում ու Հացավանում հաղթել է ՀՀԿ-ն

Սիսիան համայնքի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հաղթել է Նորավան բնակավայրում։
     34/27 տեղամասում 311 ընտրողից մասնակցել է 192-ը։

«Հայաստանի Հանրապետական կուսակցություն»-ը ստացել է 101 քվե,
     «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 76
     «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 15։

Իսկ Հացավանում 193 ընտրողից մասնակցել է 123 ընտրող։

«Հայաստանի Հանրապետական կուսակցություն»՝ 85,
     «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 37,
     «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն՝ 1,

Հացավանը ՀՀԿ ընտրացուցակը գլխավորող Ջիվան Մարգարյանի հայրենի գյուղն է։ Ընդհանուր առմամբ, սակայն, այս պահին նախնական տվյալներով հաղթում է կառավարող ուժը։

Սիսիանի Իշխանասար համայնքում առավել շատ ձայներ է հավաքել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

5977 | 0
Facebook