Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մերձավոր Արևելքում իրավիճակ է փոխվում». Արմեն Պետրոսյան

20:12, երկուշաբթի, 20 մարտի, 2023 թ.
«Մերձավոր Արևելքում իրավիճակ է փոխվում». Արմեն Պետրոսյան

Արևելագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մերձավոր Արևելքում իրավիճակ է փոխվում 3
     Իրան-Սաուդյան Արաբիա, Սիրիա-արաբական երկրներ հարաբերությունների կարգավորման գործընթացներին զուգահեռ՝ 11 տարվա ընդմիջումից հետո տրվել է նաև Մերձավոր Արևելքի մյուս 2 կարևոր դերակատարների՝ Թուրքիայի և Եգիպտոսի միջև երկխոսության մեկնարկը։
     Մասնավորապես, մարտի 18-ին Կահիրեում կայացել է ԹՀ ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հանդիպումը եգիպտացի գործընկերոջ՝ Սամեհ Շուքրիի հետ։ Քննարկվել է ոչ միայն երկկողմ հարաբերությունների լիարժեք վերականգնման, այլև դրանց խորացմանը միտված հարցերի լայն շրջանակ:
     Այս հիմնախնդրի կարգավորումը ևս զգալիորեն բարելավելու է տարածաշրջանի անվտանգային միջավայրը հատկապես պաղեստինյան, լիբիական և Արևելյան Միջերկրածովյան հիմնախնդիրների առնչությամբ՝ այս կարևոր մրցակիցների փոխհարաբերությունները հակամարտայինից տեղափոխելով համագործակցային հարթություն։ Իսկ աշխարհաքաղաքական տեսանկյունից երկու երկրներն էլ սերտ ռազմաքաղաքական հարաբերություններ ունեն ԱՄՆ-ի հետ։
     Թուրքիա-Եգիպտոս հարաբերությունների կարգավորումն էական ազդեցություն է ունենալու նաև Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի առևտրատնտեսական միջավայրի վրա՝ հաշվի առնելով այս երկրների տնտեսական լայն ներուժը»:

5005 | 0
Facebook