Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոլդովան պատժամիջոցներ է նախապատրաստում ռուսների դեմ

22:48, կիրակի, 19 մարտի, 2023 թ.
Մոլդովան պատժամիջոցներ է նախապատրաստում ռուսների դեմ

Մոլդովան անձնական պատժամիջոցներ է նախապատրաստում մի շարք մարդկանց դեմ՝ կապված Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի հետ. առաջին որոշումները կարող են հրապարակվել մի քանի շաբաթից, հայտարարել է երկրի արտաքին գործերի և եվրոինտեգրման նախարար Նիկոլաե Պոպեսկուն։

Մոլդովայի ԱԳ նախարարի խոսքով, որոշումն ընդունված է, սակայն որոշ ժամանակ կպահանջվի, մինչև իրավական բոլոր քայլերն ավարտված կլինեն։ Պոպեսկուն չի նշել նրանց անունները, ում արգելվելու է մուտք գործել Մոլդովա, սակայն նշել է, որ ցուցակում ընդգրկվելու է շուրջ 25 մարդ, մոտ կեսը Ռուսաստանի քաղաքացիներ են։

4391 | 0
Facebook