Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ռոբոտները Փարիզում մասնակցել են նորաձևության ցուցադրությանը

21:54, չորեքշաբթի, 08 մարտի, 2023 թ.
Ռոբոտները Փարիզում մասնակցել են նորաձևության ցուցադրությանը

Փարիզում անցկացվող նորաձևության շաբաթի շրջանակներում Coperni նորաձևության տունը 2023-2024 աշուն-ձմեռ հավաքածուի ցուցադրությանը մասնակից է դարձրել նաև 5 ռոբոտի։
     Coperni ստեղծագործ տնօրեններ Առնո Վայնան և Սեբաստիան Մեյերը հանդիսատեսին ապագայի նոր հայեցակարգ են առաջարկել, որում ռոբոտները ո՛չ ենթարկվում են մարդուն, ո՛չ էլ՝ ենթարկում, համագոյակցում են որպես հավասարներ։ Ցուցադրությանը մասնակցել են Boston Dynamics-ի 5 ռոբոտ շներ, որոնք փոխգործակցել են ոչ միայն մոդելների հետ, այլ նաև՝ հանդիսատեսի։ Սակայն ցուցադրության ամենավառ պահը Րիան Վան Ռոմպեյ անունով մոդելի բեմելն էր, որի ընթացքում նա մոտենում է ռոբոտ-շանը, վերջինը նրա վրայից հանում է պիջակը։

8367 | 0
Facebook