Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հասել է պատմական մինիմումի». Շարմազանով

13:12, երեքշաբթի, 07 մարտի, 2023 թ.
«Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հասել է պատմական մինիմումի». Շարմազանով

«Նիկոլ Փաշինյանի, նրա քաղաքական թիմի վարկանիշը հասել է պատմական մինիմումի. նույնիսկ պատերազմից հետո նրա վարկանիշն այդքան ցածր չի եղել, քան այսօր է: Այլ բան է, որ ընդդիմության մեջ դեռևս չկա մի ուժ, որի վարկանիշն ավելի շատ է, քան նրանցը: Բայց այն, որ հասարակության մի մասը չի վստահում Նիկոլի քաղաքականությանը, դա տեսնում են բոլորը, այդ թվում՝ Նիկոլը»,- այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ դա է պատճառը, որ իշխանությունը շտապում է «ափալ-թափալ հորով-մորով անել Արցախի հարցը, այն է՝ Արցախը հանձնել Ադրբեջանին»:

«Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հասել է պատմական մինիմումի». Շարմազանով
6145 | 4
Facebook