Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա կանխամտածված հայտարարություն է, որը անհետևանք չի անցնելու Հայաստանի համար». Ա. Կիվիրյան

23:54, շաբաթ, 04 մարտի, 2023 թ.
«Սա կանխամտածված հայտարարություն է, որը անհետևանք չի անցնելու Հայաստանի համար». Ա. Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի գրառումը․ «Երեկ Գերմանիայում տեղի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը փաստացի հայտարարեց, որ «Ղարաբաղյան հարցի բուռն խոսույթը Հայաստանը կանտրոլի տակ պահելու լծակ է եղել»։ Քանի որ սա ռուսական գոտի է, այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ հերթական մեղադրանքը Մոսկվայի հասցեին, որ նա տարիներ շարունակ Արցախյան հարցով իր վերահսկողության տակ է պահել Հայաստանը։ Ակնհայտ է, որ սա ոչ թե պատահական, այլ կանխամտածված հայտարարություն է, որը անհետևանք չի անցնելու Հայաստանի համար։ Նիկոլն ու իր մանկլավիկները, ոնց որ նման կերպ գործող 1920 թվականի Հայաստանի ղեկավարությունը, կհասցնի թռնել երկրից, ու կապ չունի թե երկրի ու ազգի հետ հետո ինչ կկատարվի․․․»:

7252 | 2
Facebook