Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ-ն կոչ է անում ՀՀ-ին և Ադրբեջանին չսառեցնել բանակցությունները որոշ տարաձայնությունների պատճառով

17:42, ուրբաթ, 27 հունվարի, 2023 թ.
ՌԴ-ն կոչ է անում ՀՀ-ին և Ադրբեջանին չսառեցնել բանակցությունները որոշ տարաձայնությունների պատճառով

«Մենք համարում ենք, որ տեղում պարբերաբար առաջացող բարդություններն ու տարաձայնությունները չպետք է դառնան խոչընդոտ՝ սառեցնելու բանակցային գործընթացը, և անհրաժեշտ է հնարավորինս շուտ վերսկսել աշխատանքը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով, ներառյալ՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանի սահմանազատումը, խաղաղության պայմանագրի կնքումը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության միջև շփումները», - այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

2856 | 3
Facebook