Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Խուդինյանը ոստիկանության անունից ներողություն խնդրեց ծնողներից». Վահան Հովհաննիսյան

15:30, հինգշաբթի, 26 հունվարի, 2023 թ.
«Խուդինյանը ոստիկանության անունից ներողություն խնդրեց ծնողներից». Վահան Հովհաննիսյան

Ինչպես հայտնել էինք, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում բռնության ենթարկված որդեկորույս ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Քննչական կոմիտեի շենքի մոտ: Փաստաբան Վահան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում մանրամասներ հայտնեց ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի հետ ծնողների առերեսումից. «Հարցին՝ ո՞վ է բերման ենթարկելու հրամանը տվել, Խուդինյանը չի պատասխանել: Խուդինյանն ընդունել է, որ բերման ենթարկելու ձևաչափը, միջոցը, եղանակը համաչափ չեն եղել, ինքը ամբողջ ոստիկանության անունից ներողություն է խնդրել ծնողներից»,- հայտնել է փաստաբանը:

Հովհաննիսյանի խոսքով՝ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ պատասխանատվության գնդակը «տշում» են մի դարպասից մյուսը:

Նա նաև տեղեկացրել է, որ շարունակվելու են ծնողների առերեսումները ոստիկանության այլ աշխատակիցների հետ:

«Խուդինյանը ոստիկանության անունից ներողություն խնդրեց ծնողներից». Վահան Հովհաննիսյան
3350 | 2
Facebook