Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է «հատուցման օպերացիայի» մասին

18:48, կիրակի, 08 հունվարի, 2023 թ.
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է «հատուցման օպերացիայի» մասին

ՌԴ պաշտպանության նախարարությունը «հատուցման գործողություն» է իրականացրել՝ ի պատասխան «Կիևի ռեժիմի հանցավոր հարվածի» Մակեևկայում ՌԴ ԶՈւ ժամանակավոր տեղակայման կետին։ Այս մասին հունվարի 8-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ռազմական գերատեսչության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ռուս զինվորականները հարվածներ են հասցրել Կրամատորսկի հանրակացարաններում Ուկրաինայի զինված ուժերի տեղակայման բաց կետերին։ «Ավելի քան 600 ուկրաինացի զինծառայող է զոհվել»,- ասում է Կոնաշենկովը։

Ընդհանուր առմամբ հանրակացարաններում գտնվել է Ուկրաինայի Զինված ուժերի ավելի քան 1300 զինծառայող, նշում է ռուսական գերատեսչությունը։

Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները հայտնել էին, որ հունվարի 8-ի գիշերը ռուսական զորքերը յոթ հրթիռային հարձակում են իրականացրել Կրամատորսկի վրա՝ ավերելով երկու ուսումնական հաստատությունների շենքերը։ Մահվան դեպքեր չեն գրանցվել։

9061 | 0
Facebook