Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախում նախադպրոցական խմբերի և երկարօրյա ռեժիմով դպրոցների աշխատանքը ժամանակավոր կկասեցվի. ԱՀ ԿԳՄՍՆ

21:54, շաբաթ, 07 հունվարի, 2023 թ.
Արցախում նախադպրոցական խմբերի և երկարօրյա ռեժիմով դպրոցների աշխատանքը ժամանակավոր կկասեցվի. ԱՀ ԿԳՄՍՆ

Արցախի ԿԳՄՍՆ-ն հայտնում է․ «Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակվելու պատճառով հանրակրթական դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում ուսումնական գործընթացը ս.թ. հունվարի 9-ից կկազմակերպվի հետևյալ եղանակով.

  • Նախադպրոցական հաստատությունների, հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների աշխատանքը սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով ժամանակավորապես կկասեցվի։
  • Հանրակրթական դպրոցները կշարունակեն գործել բնականոն հունով:

Դադարեցված ուսումնական գործընթացի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:

2717 | 0
Facebook