Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սյունիքի մարզի Վերիշենի մերձակայքում բռնկված հրդեհը վերահսկելու է ԱԻՆ-ը

00:00, շաբաթ, 07 հունվարի, 2023 թ.
Սյունիքի մարզի Վերիշենի մերձակայքում բռնկված հրդեհը վերահսկելու է ԱԻՆ-ը

Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 6-ին, ժամը 21։49-ի դրությամբ տեղեկություն է ստացվել, որ Վերիշեն գյուղի մոտակա սարին դիտարկվող հատվածում, այրվում է խոտածածկույթ։

ԱԻՆ-ից հայտնում են, որ Վերիշեն գյուղի վարչական ղեկավարի կողմից սահմանվել է մշտադիտարկում։

ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ գյուղի մերձակայքում իրականացնելու է հերթապահություն:

Մոտակայքում անտառներ և բնակավայրեր չկան։

2545 | 0
Facebook