Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լավրովը բացատրել է՝ ինչ է ԱՄՆ-ն հասկացրել դիվանագիտական խողովակներով

00:06, հինգշաբթի, 29 դեկտեմբերի, 2022 թ.
Լավրովը բացատրել է՝ ինչ է ԱՄՆ-ն հասկացրել դիվանագիտական խողովակներով

Ռուսաստանը «կցանկանար որքան հնարավոր է շուտ կարգավորել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը», «առաջնահերթություն է խաղաղ բնակչության պաշտպանությունն ու զինվորների կյանքը պահպանելը», - ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ շփումներում հայտարարել է, որ չեն ցանկանում և չեն էլ պատրաստվում ուղղակիորեն պայքարել Ռուսաստանի Դաշնության հետ»։

«Միացյալ Նահանգները նաև դիվանագիտական ​​ուղիներով բացատրել է Ռուսաստանին, որ չի նախատեսում ամերիկացի մասնագետներ ուղարկել Ուկրաինա՝ Patriot համակարգերը կառավարելու համար»,- ասել է Լավրովը։

7534 | 0
Facebook