Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 23 հարց

17:48, երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2022 թ.
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 23 հարց

Ազգային ժողովի խորհուրդը դեկտեմբերի 5-ին գումարել է նիստ, որը վարել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու և դեկտեմբերի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:

Սահմանվել են նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և տևողությունը:

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկման տևողությունը սահմանվել է մինչեւ երկու ժամ:

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 23 հարց: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից:

| | |
1094 | 0
Facebook