Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է «Թումո» կենտրոնի 24-ամյա աշխատակցի դին

17:18, ուրբաթ, 02 դեկտեմբերի, 2022 թ.
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է «Թումո» կենտրոնի 24-ամյա աշխատակցի դին

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։25-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում, Կիևյան կամրջի տակ դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արկադի Սահակյանի գլխավորությամբ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Դեպքի վայր ժամանած մի երիտասարդ տղա ասում էր, որ ինքը ճանաչում է մահացածին, ով Երևանի բնակիչ 24-ամյա Գրիգորի Կ․-ն է և աշխատում էր «Թումո» կենտրոնում։

| | |
6583 | 0
Facebook