Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այսօր երազանք եմ պահել»․ Իվետա Մուկուչյան

23:24, շաբաթ, 26 նոյեմբերի, 2022 թ.
«Այսօր երազանք եմ պահել»․ Իվետա Մուկուչյան

Երգչուհի Իվետա Մուկուչյանի ֆեյսբուքյան գրառումը. «Որքան արտոնություններ ունի կյանքը, եթե այն փորձես տեսնել երախտագիտության տեսանկյունից:
     Որքան արկածային է այն դառնում, եթե ամեն մի իրավիճակ ընկալես որպես հոլիվուդյան ֆիլմից հատված:
     Ինչպիսին է այն, երբ կյանքին նայում ես ոչ սեփական հարմարավետության գոտուց:
     Այսօր երազանք եմ պահել. հուսամ, որ օրերից մի օր, երբ ավարտեմ կյանքս, ինձ կասեն, որ ես ճիշտ էի ամբողջ ճանապարհիս…
     Իմ ցանկությունը հետևյալն է. «Ապրել լավագույն ձևով ինձ տրված ժամանակահատվածը»:
     Մինչ այդ ես ուշադիր կլինեմ բոլոր նշաններին, ամեն իրավիճակ կընդունեմ որպես դաս և կապրեմ ժպիտը դեմքիս»։

8363 | 0
Facebook