Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմություն կերտեց՝ դառնալով առաջին ֆուտբոլիստը, ով գոլ խփեց աշխարհի 5 առաջնություններում: Պորտուգալիայի հավաքականի ավագը հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 24-ին, Կատարում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում Գանայի հավաքականի դեմ խաղում 11 մետրանոցից իրացրեց իր դիպուկ հարվածը։
Ընդ որում, հանդիպման 65-րդ րոպեին 11 մետրանոց էր վաստակել հենց ինքը՝ 37-ամյա պորտուգալացին։ Արդյունքում Պորտուգալիան հաղթեց 3։2 հաշվով։
Մինչ այդ պորտուգալացին աշխարհի չորս առաջնություններում գոլ խփածների լավագույն հնգյակում էր։ Ցուցակում, բացի Ռոնալդուից, ընդգրկվել են բրազիլացի Պելեն, գերմանացիներ Միրոսլավ Կլոզեն ու Ուվե Զելերը, ինչպես նաև արգենտինացի Լիոնել Մեսսին։
Պորտուգալացի ավագն առայժմ ութ գոլ ունի աշխարհի առաջնություններում։ Կլոզեն 16 գոլով առաջատարն է։ Ավելի վաղ Ռոնալդուն կրկնել էր ռեկորդը աշխարհի առաջնություններին մասնակցությունների քանակով։ Նա խաղացել է 2006, 2010, 2014 և 2018 թվականների առաջնություններում: Նույն ցուցանիշն ունեն մեքսիկացի ֆուտբոլիստներ Ռաֆայել Մարկեսը և Անտոնիո Կարբախալը, գերմանացի Լոթար Մատաուսը և Մեսսին։
Հիշեցնենք, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը հայտարարել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ պայմանագիրը խզելու մասին: