Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռոնալդուն հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից». պաշտոնական

21:54, երեքշաբթի, 22 նոյեմբերի, 2022 թ.
Ռոնալդուն հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից». պաշտոնական

Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն փոխադարձ համաձայնությամբ կհեռանա անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից»: Այս մասին հայտնում է ակումբը՝ նշելով, որ որոշումն անհապաղ ուժի մեջ կմտնի։
     Ակումբը շնորհակալություն է հայտնում նրան «մանկունյանական» ակումբում ունեցած հսկայական ներդրման համար: Ընդհանուր առմամբ «կարմիր սատանաների» կազմում նա 346 խաղում խփել է 145 գոլ։ Ակումբը Ռոնալդուին և նրա ընտանիքին մաղթում է ամենայն բարիք ապագայում։

7611 | 0
Facebook