Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պուտինը պետք է «դիմավորվի»»․ Դանիել Իոաննիսյան

23:44, ուրբաթ, 18 նոյեմբերի, 2022 թ.
«Պուտինը պետք է «դիմավորվի»»․ Դանիել Իոաննիսյան

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է. «Պուտինը պետք է «դիմավորվի»
     Քանի որ շատերն են գրում, ասեմ, որ հույս ունեմ, որ նոյեմբերի 23-ին Երևանում հանրահավաք կամ այլ զանգվածային ակցիա կլինի: Այդ օրը Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովն է լինելու:
     Այսինքն, Հայաստան են գալիս այն երկրների ղեկավարները, որոնք Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու ստորագրված պարտավորություն ունեն:
     Այդ երկրներից մասնավորապես Ռուսաստանին մենք ինչ ասես, որ չենք փոխանցել այդ անվտանգության երաշխիքների համար:
     Բայց այդ երկրները ու ղեկավարները (Պուտին, Լուկաշենկո և այլն) այս տարվա սեպտեմբերին Հայաստանի խնդրանքի դիմաց ոչ միայն որևէ օգնություն չտվեցին մեզ, այլև քաղաքական առումով ամեն կերպ աջակցեցին մեզ վրա հարձակված Ադրբեջանին:
     Մեզ քցած, դավաճանած այդ անձանց Երևանում բողոքի ցույցերով դիմավորելը, կարծում եմ, առնվազն արժանապատվության հարց է: Կարելի է դիմավորել օդակայանի ճանապարհին պիկետներով, կարելի է դա անել Ազատության հրապարակում հանրահավաքով կամ խաղաղ հավաքի որևէ այլ եղանակով: Բայց դա պետք է արվի:
     Եվ ինձ մեկ է, թե ով է կազմակերպելու այդ ցույցերը: Ով էլ կազմակերպի` մասնակցելու եմ և հորդորելու եմ բոլորին միանալ»:

7996 | 2
Facebook