«Աշխարհում նման հայ չեմ ճանաչում, ով կարող է այսկերպ արտահայտվել Աստծո խոսքը քարոզողի մասին»․ Աբգար Պողոսյան
11:00, կիրակի, 12 մայիսի, 2024 թ.
Փաստաբան Աբգար Պողոսյանը լուսանկար է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ․ «Ես աշխարհում նման հայ չեմ ճանաչում, ով կարող է նման կերպ արտահայտվել Աստծու խոսքը քարոզողի մասին։ Սա պարզապես անհավատալի է։ Ու սրանք փաստորեն եղել են, սրանք կան, ապրել են մեր մեջ, և մենք չենք նկատել։ Ու նման թերուսները տնօրինում են մեր ճակատագիրը, պետության համար վճռորոշ հարցեր են որոշում»։