«Իմ համոզումն Է` ով ինչ կուզի, թող համարի: Ես սա ասել եմ Ոսկեպարի` այս պահին մի նեղ ճանապարհի հույսին մնացած Սուրբ Աստվածածին եկեղեցում: Պատկերացնո՞ւմ եք, 7-րդ դարի եկեղեցու, ոչ թե` ԽՍՀՄ սահմաններ:
Ուրեմն, Ոսկեպարի սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հետևյալն եմ ասել, երբ մեր Ոսկեպարի, Կիրանցի և Բաղանիսի ժողովուրդն իրենց համառ դիմադրությամբ տակն ու վրա արեցին ամբողջ աշխարհաքաղաքական խաղերը (այո, գործընթացը գնացել է): Ասել եմ` իմ հավատն ու համոզումն է, ուզում եմ աչքերս այդպես փակել աշխարհից, որ Ոսկեպարով պիտի վերադառնանք Արցախ: Ես առանց Արցախի խեղդվում եմ, և վստահ եմ, որ յուրաքանչյուրդ էլ այդպես եք զգում: Բայց ես չեմ ուզում խեղդվել, ուրեմն` Ոսկեպարով դեպի Արցախ»,- Հանրապետության հրապարակում` հանրահավաքի ավարտին հայտարարեց Բագրատ Սրբազանը:
Ի պատասխան հրապարակը վանկարկեց. «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»: