Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հանդիպել եմ Իշխան Զաքարյանին. նա չի մերժել միանալ». Բագրատ Սրբազան

21:06, կիրակի, 12 մայիսի, 2024 թ.
«Հանդիպել եմ Իշխան Զաքարյանին. նա չի մերժել միանալ». Բագրատ Սրբազան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանրահավաքին հայտարարեց, որ հանդիպել է «Պատիվ ունեմ» խմբակցությունից դեռևս 2021-ին դուրս եկած անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի հետ։ Վերջինս, ըստ սրբազանի, «որոշակի մտածումներով չի մերժել» միանալ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին։

«Ես ենթադրում եմ, որ առաջին անգամ կարող ենք ասել, որ ընդդիմադիր խմբակցությունները հաղթահարել են առաջին փուլը։ Կա 35 ձայն, ԱԺ 2 ուժերը կքվեարկեն ժողովրդի վարչապետի օգտին: Մնացել է կարևոր երկու հարցերի լուծումը՝ վարչապետի թեկնածուի և պակասող 18 պատգամավորների աջակցության հարցը։ Առաջիկա օրերին մենք պետք է լուծենք նաև այս հարցը»,- ասաց Տավուշի թեմի առաջնորդը։

«Հանդիպել եմ Իշխան Զաքարյանին. նա չի մերժել միանալ». Բագրատ Սրբազան
4720 | 0
Facebook