Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Խնդրում եմ անկեղծ պատասխանել այս 3 հարցերին»․ Բաբկեն Թունյան

09:48, կիրակի, 12 մայիսի, 2024 թ.
«Խնդրում եմ անկեղծ պատասխանել այս 3 հարցերին»․ Բաբկեն Թունյան

ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մինչև մեզ սուրճի հրավիրելը և, ինչպես շարժման առաջնորդն էր ասում, առանց ագրեսիայի ու հայհոյանքի զրուցելը, խնդրում եմ անկեղծ պատասխանել այս 3 հարցերին: Համարենք նախնական զրույց:
     1. Քայլերթի մեկնարկից ի վեր մինչ այս պահը որքանո՞վ է այս շարժումը նպաստել Հայաստանի անվտանգությանը և արտաքին միջավայրում մեր դիրքերի ամրապնդմանը:
     2. Որքանո՞վ է նպաստել ազգային համերաշխությանն ու միասնականությանը, ատելության նվազմանը (որքան հիշում եմ, ի սկզբանե հայտարարվում էր, որ սա միասնականության և համերաշխության շարժում է):
     3. Որքանո՞վ է նպաստել Հայ առաքելական սուրբ եկեղեցու հեղինակությանն ու նրա նկատմամբ վստահությանը:
     Հարցերը տվել եմ առանց հեգնանքի՝ կոնկրետ ու անկեղծ պատասխաններ ստանալու ակնկալիքով: Հուսով եմ՝ շարժման համակիրները, ականջալուր լինելով շարժման առաջնորդի կոչին, պատասխանների մեջ կլինեն անկեղծ, կոռեկտության սահմաններից դուրս չեն գա և իրենց կպահեն քրիստոնյային ու պարկեշտ հայ մարդուն հարիր ձևով»։

Աղբյուրը` Բաբկեն Թունյան
6036 | 4
Facebook