Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շոյգուն նշանակվել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար

00:00, երկուշաբթի, 13 մայիսի, 2024 թ.
Շոյգուն նշանակվել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլայ Պատրուշևին ազատել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ Փոխարենն այս պաշտոնում նշանակվել է Սերգեյ Շոյգուն, ով զբաղեցնում էր ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Անդրեյ Բելոուսովին նշանակել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, հայտնում է Դաշնության խորհուրդը։
     Նախորդ կառավարությունում նա զբաղեցնում էր փոխվարչապետի պաշտոնը և վերահսկում էր տնտեսական բլոկը:

3795 | 0
Facebook